ՄԱԿ-ում Ռուսաց լեզվի օրը նշվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում

ՄԱԿ-ում Ռուսաց լեզվի օրը նշվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում

PanARMENIAN.Net - Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, ու լրագրողներն այսօր ավելին իմացան ռուսերեն լեզվի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևոր դերի մասին «ՄԱԿ-ում ռուսերենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ: Միջոցառման նպատակն է նպաստել մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը ՄԱԿ-ում: Միջոցառումը ավանդանդաբար նշվում է հունիսին, որպեսզի համընկնի Ալեքսանդր Պուշկինի՝ ռուս մեծ բանաստեղծի ծննդյան օրվա հետ: Ռուսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է և խիստ կարևոր դեր է խաղում աշխարհով մեկ ՄԱԿ-ի ուղերձը տարածելու հարցում:

Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) կողմից՝ համալսարանի և ՄԱԿ ՀՏՎ միջև Համագործակցության ծրագրի շրջանակներում: Ավելի քան հարյուր ուսանողներ երգերով և այլ կատարումներով մասնակցեցին ռուսաց լեզուն ներկայացնող միջոցառմանը:

Մարիա Դոցենկոն՝ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության ներկայացուցիչը Հայաստանում, ասաց. «Ուրախ եմ տեսնել այսքան շատ երիտասարդներ այս լսարանում: Կարևոր է, որ հայերը սովորում են ռուսերեն, ինչը կօգնի նրանց բացել սահմանները և սովորել ավելին իրենց շրջապատող աշխարհի մասին, դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի և մեր գործունեության վրա»: Արմեն Դարբինյանը` Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը, ասաց. «Ես ռուսերենի իմացությունը համարում եմ հիմնարար և դրան բարձրագույն կարևորություն եմ հաղորդում ժամանակակից աշխարհում և հատկապես Հայաստանում, որտեղ մենք հաղորդակից ենք դառնում կրթության և գիտության աշխարհին ռուսերենի միջոցով: Մեր համալսարանում այսօր տեղի ունեցած տոնակատարությունը միակը չէ: Այն նշում է ռուսաց լեզվի կարևորությունը յուրաքանչյուր մարդու համար, ինչն էլ մենք փորձում ենք խրախուսել մեր ուսանողների շրջանում ամեն օր»:

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչները խոսեցին ռուսաց լեզվի պատմության, ՄԱԿ-ում դրա կիրառման մասին և կոչ արեցին հայ երիտասարդությանը համալրել ռուսաց լեզվի իրենց գիտելիքները:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ ՀՏՎ հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը: ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակը 2013թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնական լեզուների օրերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---