2007-2011թթ. Հայաստանից 742 երիտասարդ է գործուղվել արտերկրի բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու

2007-2011թթ. Հայաստանից 742 երիտասարդ է գործուղվել  արտերկրի բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների /ՀԶՆ/ արագացման գործընթացի շրջանակում մշակված «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի շնորհանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ լրատվական վարչությունից:

Ըստ զեկույցի՝ Երիտասարդների համար արժանապատիվ զբաղվածության հնարավորությունների ստեղծումը` Հայաստանի զարգացման կարևոր խնդիրն է. երկրի երկարաժամկետ մրցունակությունը կախված է բարեկիրթ երիտասարդներից, ովքեր ի վիճակի են իրենց հմտությունները ներդնել ի նպաստ տնտեսության և հասարակության:

Երիտասարդության զբաղվածության ապահովման կարևոր խնդիր է դիտարկվում բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը, մասնագիտական հմտությունների և կարողությունների բարձրացումը: Արձանագրելով, որ աղքատության մակարդակը հատկապես գյուղական բանակավայրերում բավական բարձր է՝ մոտ 36 տոկոս, հետազոտության մեջ նշվում է, որ աղքատության ցուցանիշը համեմատաբար ցածր է բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում, մոտ 22 տոկոս, իսկ միջին մասնագիտական կրթությամբ անձանց շրջանում այն կազմում է մոտ 29 տոկոս:

Մինչդեռ, ըստ նույն հետազոտության միջնակարգ կրթությամբ անձանց մոտ աղքատության ցուցանիշը կազմում է 42, 5 տոկոս: Որպես զբաղվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ լուծում առաջարկվում է խթանել համագործակցությունը կրթական կառույցների, մասնավոր և պետական հատվածների, գործատուների և աշխատանքային գործակալությունների միջև: Առաջարկվում է նաև ՄԿՈՒ ոլորտում ուսումնական պլանների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին միտված հմտությունների և կարողությունների զարգացում:

Շեշտադրված է նաև երիտասարդներին՝ իրենց ձգտումներին և ունակություններին համապատասխան որակյալ կրթության հնարավորություններով ապահովելու պետական քաղաքականությունը, մասնավորապես հավասար պայմաններում մասնագիտական կրթության մատչելիության և որակի բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագիրը, այդ թվում ողջ կյանքի ընթացքում վերապատրաստման մատչելիությունն ու համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատություններում տաղանդավոր ուսանողների՝ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ապահովումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ երիտասարդների շրջանում գործազրկություն մակարդակը պայմանավորված է ոչ միայն աշխատատեղերի սղությամբ և ցածր աշխատավարձով, այլև երիտասարդ մասնագետների անբավարար գիտելիքներով: Այս համատեքստում կարևորվում է մասնագիտական ճիշտ կողմնորշման հարցն ու ապագա մասնագետների իրենց ունակություններին համապատասխան և պահանջարկ ունեցող մասնագիտության ընտրությունը:

Միջազգային հետազոտության մեջ նշվում է, որ գիտելիքահեն տնտեսությունը չի կարող ունենալ թույլ զարգացած կրթական համակարգ: Այդ ըմբռնումով կառավարությունը շարունակաբար իրականացնում է տարբեր միջոցառումներ և ծրագրեր կրթական համակարգը բարեփոխելու և երիտասարդ մասնագետներին աջակցելու նպատակով: Կարևորվել է, որ միջնակարգ կրթությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից: Պետբյուջեից է ֆինանսավորվում նաև բուհերում առաջադեմ ուսանողների որոշ մասի կրթությունը, կառավարությունը երիտասարդներին արտասահմանյան կրթօջախներում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, տարբեր պետական հիմնադրամների կողմից իրականացվում են վերապատրաստումներ և այլն:

Անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին՝ արձանագրվել է, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվել են Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես հաստատվել է բարձարագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը, մշակվել և հաստատվել է բուհերի ֆինանսավորման ռազմավարությունը, վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերի արտոնագրման պայմաններն ու պահանջները, կարգավորվել է ուսանողների շարժունության հիմնահարցը, ներդրվել հետբուհական՝ հետազոտողի կրթական ծրագրի կրեդիտային համակարգը:

Շեշտադրվել է, որ միջին մասնագիտական կրթության բարեփոխումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ստեղծվել են 12 տարածաշրջանային քոլեջներ: Նորոգվել ու վերակառուցվել են այդ քոլեջների շենքերն ու կառույցները, ամբողջությամբ վերազինվել և նորացվել է նյութատեխնիկական բազան: 2006 թվականից ՀՀ-ում գործում է ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրը, որի առաքելությունն է բարձրացնել երիտասարդների աշխատանքային հնարավորությունները: Նշվում է նաև, որ կրթության բնագավառում ստորագրված միջպետական համաձայնագրերով 2007-2011 թթ 742 երիտասարդ գործուղվել է արտասահման՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու: «Լույս» կրթական հիմնադրամի ստեղծմամբ 43 երիտասարդ 2009-2010, 68-ը` 2010-2011 և 143-ը՝ 2011-2012 ուսումնական տարում աջակցություն են ստացել՝ ուսանելու աշխարհի 25 լավագույն համալսարանենրում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---