Մեկնարկում է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված նոր ծրագիր

Մեկնարկում է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված նոր ծրագիր

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեկնարկում է Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՍՀՆ մամուլի ծառայությունից:

Ծրագիրն ունի երեք ուղղություն` աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում, մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում, աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծրագրում ընդգրկվելու համար սիրիահայերը կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն կամ զանգահարել 29-81-08 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---