6 հունիսի 2013 - 13:26 AMT
Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, երբ որ համապատասխանի բոլոր չափանիշներին

Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, երբ որ համապատասխանի բոլոր չափանիշներին: Այս դիրքորոշումն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է Deutsche Welle-ն: Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ, որն անցել է Բրյուսելում ՊՆ ղեկավարների մակարդակով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է Վրաստանն անդամակցելու կազմակերպությանը, քանի որ Վրաստանը ՆԱՏՕ-ի հատուկ գործընկերն է:

ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորագույն պայմաններից է վիճահարույց սահմանների բացակայությունը, հայտնում է ՌԲԿ-ն: