6 հունիսի 2013 - 14:06 AMT
Ֆրանսիան խոստացել է ԱՄՆ-ին բացահայտել տվյալները Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին

Ֆրանսիան խոստացել է ԱՄՆ բացահայտնել տվյալները Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, զրուցելով լրագրողների հետ Անտիգուայում, որտեղ նա մասնակցում է Ամերիկյան պետությունների կազմակերպության ԳՎ նստաշրջանին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը մեղադրել է Սիրիայի իշխանություններին առնվազն մեկ անգամ զարին նյարդապարալիտիկ գազ կիրառելու մեջ:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը քիչ հավանական է համարում ընդդիմության կողմից նման զինամթերքի օգտագործումը: