6 հունիսի 2013 - 09:53 AMT
Երթ դեպի նախագահական. Քաղաքացիները պահաջում են Սյունիքի մարզպետի հրաժարականը

Այսօր` ժամը 12.00-ին, Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջող նախաձեռնող խումբը կանցկացնի բողոքի ակցիա: Այն կմեկնարկի Կառավարության շենքի մոտից: Նախաձեռնողները պատրաստվում են երթով շարժվել նախագահական նստավայր:

«Գորիսի ցավալի դեպքը եևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք այլ պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին): ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել»,-ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը կալանավորված են:

Դեպքից հետո մարզպետը հաղորդագրություն էր տարածել և նշել էր, որ թողնում է իր պարտականությունները մինչև նախաքննության ավարտը: