6 հունիսի 2013 - 13:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ազատամարտիկները

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ազատամարտիկները: Նրանք պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Մասիս» ջոկատի անդամ Իշխան Սարգսյանը, բողոքի ակցիաները հետևողական են լինելու և կտևեն այնքան ժամանակ, մինչև որ կառավարությունը միջոցներ գտնի իրենց համար:

«Մենք պահանջելու ենք ցանկացած նախարարի հրաժարականը, որը ԱԺ չի ներկայացնի սոցիալական նպաստի բարձրացման առաջարկը, ներառյալ անվճար բժշկական սպասարկումը, կոմունալ ծառայությունների 50 տոկոսի փոխհատուցումը և այլն»,-ասել է նա:

Ազատամարտիկը վրդովված նկատեց՝ ասֆալտապատման համար փող ունեն, դե թող մեր սոցիալական նպաստներն ավելացնելու միջոցներ էլ գտնեն:

ՖՈՏՈՇԱՐՔ