Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել անապահով ընտանիքների ծախսերը օգտագործած գազի դիմաց

Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել անապահով ընտանիքների ծախսերը օգտագործած գազի դիմաց

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 6-ի նիստում որոշել է 70,5 մլն դրամ հատկացնել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N335-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 70595140 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցում է անապահով ընտանիքներին, սուբսիդավորելով նրանց ծախսերը օգտագործած գազի դիմաց և այդ աջակցությունը հետևողական է լինելու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---