Վարչապետը հանձնարարել է քննել «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գծով ԱԶԲ առջև պարտավորությունների հարցը![]() 6 հունիսի 2013 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետը հանձնարարել է տրանսպորտի և կապի, էկոնոմիակյի, ֆինանսների նախարարություններին և ԱԳՆ-ին քննել «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության իրականացման գծով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առջև պարտավորությունների հարցը: «Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել ԱԶԲ առջև պարտավորությունների կատարման գծով, այդ թվում ֆինանսական»,-ասել է նա: Ըստ կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ԱԶԲ հետ համաձայնության մեջ՝ տուգանքներ չվճարելու համար: Ինչպես նշել է Սարգսյանը, այս խնդիրները հայտնվեցին այդ ծրագրի անարդյունավետ կառավարման արդյունքում, մասնավորապես, ծրագրի կապալառուի հայեցակարգի փոփոխության արդյունքում: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ԱԶԲ-ին, ինչպես նաև առաջարկել է անհրաժեշտության դեպքում իր մասնակցությունը Բանկի հետ բանակցություններին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |