Թաքսիմ հրապարակի ակցիաներին մասնակցում են նաև իսլամիստները

Թաքսիմ հրապարակի ակցիաներին մասնակցում են նաև իսլամիստները

PanARMENIAN.Net - Երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակ ցույցի են գնում ոչ միայն արևմտամետ երիտասարդները: Չորեքշաբթի այստեղ հանրահավք էր անում Թուրքիայում հայտնի «Հակակապիտալիստական մահեմդական շարժումը»:

Ակցիային միացան նաև այլ մահմեդականներ, որոնք չեն հարում այդ շարժմանը: Միասին նրանք աղոթեցին Ալլահին: «Կառավարությունում ասում են, թե հրապարակ են դուրս գալիս միայն հարբած երիտասարդները: Իսկ մենք պատասխանում ենք. «Մենք հարբածների հետ խնդիրներ չունենք, միայն թե դավաճան չլինեն»,-ասում են նրանք:

Երբ երիտասարդներից ոմանք մտադրվեցին հրապարակավ այրել Իսրայելի ու ԱՄՆ դրոշները, ավագ ընկերները կասեցրին այդ փորձը, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---