6 հունիսի 2013 - 13:22 AMT
Տիգրան Սարգսյանն առաջարկել է հանդիպել կառավարության մոտ հավաքված ազատամարտիկներին

Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը քիչ առաջ կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ազատամարտիկներին փոխանցեց վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը: Վարչապետն առաջարկել է հանդիպել: Ազատամարտիկները համաձայնեցին: Այժմ նրանք գնում են Ազատության հրապարակ՝ հետագա անելիքները հստակեցնելու, քանի որ ըստ վարչապետի առաջարկի՝ հանդիպմանը բոլորը չեն կարող ներկա գտնվել, ազատամարտիկների անունից կներկայանան 3-4 մարդ: Հիշեցնենք, որ այօր ազատամարտիկները կառավարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, նրանք պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: