6 հունիսի 2013 - 13:22 AMT
Տնտեսագետ. Մենք իրավունք չունենք կուրծք ծեծել և ասել` մեզ էժան տվեք գազը, դա մերը չէ

Գյուղատնտեսությունը հասարակությանը կերակրող ինստիտուտ է, ասում է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ու նկատում, որ ցավալի է, երբ մարդն աշխատում է, և մի վայրկյանում այդ աշխատանքը ջուրն է ընկնում կարկուտի պատճառով: «Սուտի-մուտի մահանաներ ցանկացածը կարող է բերել: Մենք պետք է բոլորով կանգնեք արհավիրքի դեմ, ոչ թե ասել`սերմացու, պարարտանյութ ենք տվել… այդպիսի բաներով երկիրը չես պահի: Քաղաքական կամք է պետք, որ հարցը լուծվի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը` անդրադառնալով կարկուտից տուժած գյուղացիների խնդրին:

Անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, նա նշեց, որ այն իր հետևից կբերի բոլոր ապրանքատեսակների թանկացմանը: Ըստ նախկին պատգամավորի` «մենք իրավունք չունենք կուրծք ծեծել և ասել` մեզ էժան տվեք գազը, դա մերը չէ, մենք ի՞նչ կարող ենք անել»: Վարդան Բոստանջյանը նկատեց, որ փաստորեն կան ազդեցության ոլորտներ, որոնք ղեկավարում են մեծ տերությունները: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա, ըստ նախկին պատգամավորի, այն պայմանավորված չէ սոցիալական խնդիրներով, այլ պարզաես մարդիկ չեն կարողանում ինքնադրսևորովել:

Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: