Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության ընթացքին

Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության ընթացքին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին և դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռևս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետև Նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների և պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական և ընթացիկ կարևոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---