ԵԽ-ում ՀՀ նախագահությունն ուշադրության կենտրոնում է պահելու ԵԽ խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությունը![]() 6 հունիսի 2013 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես եկավ ելույթով՝ Եվրախորհրդի առջև ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ – ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ասաց.«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներից է ԵԱՀԿ-ն, և երկու կազմակերպությունների միջև համագործակցության մակարդակը, որն արտահայտվում է խորհրդակցությունների և բարձրաստիճան հանդիպումների մշտական ձևաչափով, դրա ապացույցներից մեկն է։ 2004թ.-ից համագործակցությունն ամրապնդվել է հատկապես ազգային փոքրամասնությունների պաշտպանության, ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և հանդուրժողականության խթանման ոլորտներում: Եվրախորհուրդը և ԵԱՀԿ-ն սերտ համագործակցություն են հաստատել մի շարք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լրատվամիջոցների ազատությունը, ընտրությունների դիտարկումը։ Երկու կազմակերպությունների միջև փոխգործակցությունը զարգանում է նաև որոշ անդամ-պետություններում, որտեղ երկուսն էլ ներկայացուցչություններ ունեն։ Եվրախորհրդում Հայաստանի նախագահությունն ուշադրության կենտրոնում է պահելու Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև ուղղորդված և արդյունավետ համագործակցությունն առավել զարգացնելուն ուղղված քայլերը»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |