ԱԱԽ քարտուղարն ընդունել է ՌԴ դեսպանին. Հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի խորանում են

ԱԱԽ քարտուղարն ընդունել է ՌԴ դեսպանին. Հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի խորանում են

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, ակտիվ գործակցում են տարբեր ուղղություններով: Սերտ գործակցություն կա նաև երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև:

Կողմերն արձանագրել են, որ հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի խորանում են տնտեսական, քաղաքական, ռազմա-տեխնիկական, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպան Վոլինկինը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցությունը առավել ամրապնդելու և խորացնելու համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---