Սիրիայի քրդերը կողմ են «Ժնև-2»-ի անցկացմանը

Սիրիայի քրդերը կողմ են «Ժնև-2»-ի անցկացմանը

PanARMENIAN.Net - Սիրիայի Քրդերի բարձրագույն խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Սուլեյմանը Մոսկվայում հայտարարել է, որ Խորհուրդը կողմ է «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի անցկացմանը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պայմանավորվածության հասնել:

«Մենք սիրիացիներ ենք, բայց նաև՝ քրդեր: Մենք իրավունքներ ունենք, որոնք պաշտպանում ենք, մենք նոր Սահմանադրության կողմնակիցներ ենք, որը թույլ կտա ժողովրդավարական պետություն կառուցել»,-ասել է նա:

Ահմադ Սուլեյմանը հաստատել է, որ քրդերը Սիրիայում սիրիական հանրության մաս են կազմում, նրանք անջատողական ձգտումներ չունեն: Նա ասել է, որ կան քրդական ջոկատներ, որոնք պաշտպանում են բոլոր քաղաքացիներին, անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, հայտնում է SANA գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---