Սևանա լճի հանրային 2 լողափերում հատուկ ջրափրկարարական ջոկատն արդեն ծառայություն է իրականացնում

Սևանա լճի հանրային 2 լողափերում հատուկ ջրափրկարարական ջոկատն արդեն ծառայություն է իրականացնում

PanARMENIAN.Net - Վաղը ԱԻՆ Հատուկ ջրափրկարարական ջոկատը նոր տեխնիկա կստանա` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ամենագնաց մեքենան զինված է (շարժիչով և լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ, պատգարակներ, մեխանիկական կարապիկ (3,6 տոննա), փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ և այլն)։

Ներկայումս հանրային 2 լողափերում արդեն տեղադրված են լողանշաններ, և հատուկ ջրափրկարարական ջոկատը սահմանված կարգով ծառայություն է իրականացնում:

2012 թ. ընթացքում Հատուկ ջրափրկարարական ջոկատի ուժերով փրկվել է 34 մարդ: Արձանագրվել է ջրահեղձման 11 դեպք։ 2013 թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է ջրահեղձման 4 դեպք, որից 1-ը Սևանա լճում, 3-ը` այլ ջրային տարածքներում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---