«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ փառատոն. 40 մասնակից 9 երկրից

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ փառատոն. 40 մասնակից 9 երկրից

PanARMENIAN.Net - «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը նոր ձեռքբերումներով է ամփոփել հերթական տարին: Ներկայանալի կազմով, լեփ-լեցուն դահլիճներում անցկացված երաժշտահանդեսը նպաստել է շնորհալի պատանիների կատարողական վարպետության բացահայտմանը: Արտերկրից ժամանած ամենատարբեր ազգերը ներկայացնող կատարողների համար փառատոնը դարձնել է բարեկամության հանգրվան:

Փառատոնը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): Կարևորելով շնորհալի պատանիների բացահայտումը և նրանց կատարողական վարպետության զարգացումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձյալ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորությունը:

«Յուրաքանչյուրն ունի այս կամ այն ոլորտում ինքնադրսևորվելու հնարավորություն: Անհրաժեշտ է ուղղակի նպաստել շնորհալի մարդկանց բացահայտմանը, ինչին ձգտում ենք` տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Եթե ամեն տարի հնարավոր լինի բացահայտել 2-3 նոր անուն` կարելի է հպարտությամբ արձանագրել, որ փառատոնը ծառայել է նպատակին: Միասին մենք նպաստում ենք ստեղծագործող, բարեկիրթ և աշխարհին ասելիք ունեցող քաղաքացու այդ տեսակի կայացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցել է մինչև 18 տարեկան շուրջ 40 պատանի կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները եղել են միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---