Սեյրան Օհանյանն այցելեց գնդապետ Արտակ Բուդաղյանին

Սեյրան Օհանյանն այցելեց գնդապետ Արտակ Բուդաղյանին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Գորիսի հայտնի միջադեպից հետո ԵԿԿՀ է տեղափոխվել գնդապետ Արտակ Բուդաղյանը, որի առողջական վիճակը, հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքով, գնահատվում է կայուն ծանր:

Գնդապետը դինամիկ կերպով ապաքինվում է և առաջիկա 1-2 օրվա ընթացքում Վերակենդանացման բաժանմունքում մնալու կարիք չի լինի: Զինհոսպիտալում նախարարն այցելել է նաև Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված Հրաչիկ Մուրադյանին: Նա ևս ապաքինվում է, բուժումն արդեն ավարտվել է, բայց վերականգնողական կուրսի կարիք ունի` նրա մարմնի ձախ կողմը պարալիզացված է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---