Քաղաքապետարանում այսուհետ շինթույլտվությունները կտրամադրվեն պարզեցված ընթացակարգով

Քաղաքապետարանում այսուհետ շինթույլտվությունները կտրամադրվեն պարզեցված ընթացակարգով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում բնակչության կողմից ստացվող դիմումների մեջ զգալի թիվ են կազմում գործառնական նշանակության շինարարություն ծավալելու թույլտվություն ստանալու մասին դիմումները: Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո քաղաքացին կարող է իր նախագծային առաջարկով դիմել Մեկ պատուհանի գրասենյակներ՝ միաժամանակ ստանալով նախագծի համաձայնություն և շինթույլտվություն:

Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակվել և ավագանու որոշմամբ սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով, եթե խոսքը արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է, քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ և 2-3 օրում ստանալ էսքիզային առաջարկ: Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տևել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաև նոր բնակելի տների նախագծերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ եթե քաղաքացին հնարավորություն չունի նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ և արագ շինթույլտվություն:

Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարևան տան շինության սահմանաեզրին, և կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաև ունենալ հարևանի գրավոր համաձայնությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---