18  06.06.13 - Հայաստան-Իսլանդիա երիտասարդական հավաքականների հանդիպումը

Էմիլ Ատլասոնի դուբլի շնորհիվ Իսլանդիայի Մ-21 տ. ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին

Էմիլ Ատլասոնի դուբլի շնորհիվ Իսլանդիայի Մ-21 տ. ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին

PanARMENIAN.Net - 2015 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական Հայաստան-Իսլանդիա հանդիպման առաջին կեսում Էմիլ Ատլասոնի գոլի շնորհիվ առջևում էին հյուրերը:

«Հրազդան» մարզադաշտում ընթացող երկրորդ խաղակեսում էլ թիմերը խաղում էին նույն մարտավարությամբ՝ հիմնականում պայքարելով դաշտի կենտրոնում:

Հայաստանի ընտրանին փորձում էր ամեն կերպ հավասարեցնել հաշիվը: Մրցակցի տուգանայինում հայ ֆուտբոլիստները ազատ գործելու հնարավորություն շատ քիչ էին ստանում, այդ պատճառով էլ փորձում էին հեռահար հարվածներով գրավել մրցակցի դարպասը:

68-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանի սաներին վերջապես հաջողվեց պատասխան գնդակը խփել: Փոխարինման մտած Աշոտ Սարդարյանը Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո գրավեց Ռունառ Ռունառսոնի դարպասը՝ 1:1:

Բայց խաղի վերջնամասում իսլանդացիներին հաջողվեց խփել հաղթական գնդակը, 90-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Էմիլ Ատլասոնը`2:1:

Հայաստանի հավաքականը 10-րդ ընտրական խմբի առաջին խաղում չկարողացավ միավոր վաստակել, իսկ Իսլանդիան արդեն ունի 6 միավոր, այն մեկ խաղ ավել է անցկացրել և առավելության է հասել Բելառուսի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---