2015թ.-ին Հայաստանում կանցկացվի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը![]() 6 հունիսի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականին Հայաստանում կկազմակերպվի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի ժամանակ, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ որոշվել է նաև նախագահության հաջորդ նիստը հոկտեմբերին անցկացնել Երևանում: Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |