18  06.06.13 - Հայաստան-Իսլանդիա երիտասարդական հավաքականների հանդիպումը

Էյոլֆուր Սվերիսոն. Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք հաղթել

Էյոլֆուր Սվերիսոն. Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք հաղթել

PanARMENIAN.Net - Իսլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը, որի թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին, նշեց, որ եղանակային պայմաններն իրենց համար ծանր էին: Սակայն նրանք կարողացել են վերահսկել խաղը իրենց ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ:

«Գոլ խփելու հնարավորություններ շատ ունեինք առաջին խաղակեսում: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց, ու աջ եզրում Աղվան Պապիկյանին պահելը մեզ համար դժվար դարձավ»,- ասաց մարզիչը:

Ըստ Սվերիսոնի, իրենք ստիպված էին ավելի ուշադիր և լարված խաղալ, սակայն նրա ֆուտբոլիստները կարողացել են վտանգը չեզոքացնել:

«Լավ է, որ մեզ հաջողվեց հաղթանակի հասնել: Չէի դժգոհի, որ խաղն ավարտվեր ոչ ոքի: Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք օգտագործել մեր հնարավորությունները»,- հավելեց մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---