7 հունիսի 2013 - 14:14 AMT
Թուրքիայում յոթերորդ օրն է շարունակվում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայում յոթերորդ օրն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ստամբուլում և Անկարայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ՝ սպասելով վարչապետ Էրդողանի վերադարձին Հյուսիսային Աֆրիկայից, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ստամբուլում ակտիվիստները կրկին հավաքվել են Թաքսիմ հրապարակում, որի վերակառուցման ծրագրերը հաստատել էր վարչապետը: Անկարայում հակառակորդները հավաքվում են Կուգուլու զբոսայգում: Էրդողանի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են Ստամբուլի օդանավակայանում: Ցույցերի ընթացքում 4 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են: