«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA վճարային համակարգի հետ առաջարկում է հանգիստ Դուբայում

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA վճարային համակարգի հետ առաջարկում է հանգիստ Դուբայում

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA վճարային համակարգի հետ առաջարկում է հանգիստն անցկացնել Դուբայում: Դուբայ (ՄԱԷ) մեկնող գործարարների և զբոսաշրջիկների համար VISA միջազգային վճարային համակարգը հանդես է գալիս նոր առաջարկությամբ: VISA քարտի միջոցով Atlantis the Palm առաջնակարգ հյուրանոցում սենյակ ամրագրելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք օգտվել VISA FAMILY FUN PACKAGE զեղչային փաթեթից` նախատեսված երկու մեծահասակների և երկու երեխաների համար: Առաջարկը գործում է մայիսի 1-ից (կամ հունիսի 1-ից հյուրանոցում ժամանելուց) մինչև սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ամրագրման դեպքում: Վերոնշյալ փաթեթը ներառում է մեկօրյա հանգիստ հյուրանոցի շքեղ համարներից մեկում, 800 AED գումարի չափով ընթրիք երեք ռեստորաններից մեկում, երկու SPA-սեանս` մեկ սեանսի գնով, ակվապարկի, ակվարիումի և մանկական ակումբի անվճար այցելություն, ինչպես նաև ծովածոցում դելֆինների հետ լողալու արտոնյալ սակագին: VISA FAMILY FUN փաթեթով վճարման դեպքում անհրաժեշտ է այցելել հետևյալ ինտերնետային կայքը` www.atlantisthepalm.com/visafamily, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---