Թուրքիայի վարչապետը պահանջել է վերջ տալ «վանդալիզմի վերածված» ցույցերին

Թուրքիայի վարչապետը պահանջել է վերջ տալ «վանդալիզմի վերածված» ցույցերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է անմիջապես դադարեցնել հակակառավարական ցույցերը: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլի օդանավակայանում, հայտնում է Բի-բի-սին:

«Ես պահանջում եմ անմիջապես վերջ տալ հակակառավարական ցույցերին, որոնք վերածվել են վանդալիզմի»,-ասել է նա: Օդանավակայանում Էրդողանին դիմավորել են նրա համակիրները, որոնց Թուրքիայի վարչապետը կոչ է արել հանգստություն պահպանել:

«Դուք պահպանել եք հանգստություն և առողջ մարդկանց պես եք դատում, բայց այստեղից մենք բոլորս կգնանք տուն»,-ասել է Էրդողանը և ընդգծել, որ ինքը շարունակում է մնալ Թուրքիայի ամբողջ հասարակության վարչապետը: «Նրանք ասում են, որ ես հասարակության կեսի վարչապետն եմ, բայց դա այդպես չէ: Մենք միշտ ծառայել ենք մեր 76 մլն հայրենակիցներին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն մեկ շաբաթ է՝ հակակառավարական ցույցեր են ընթանում: Լրագրողների գնահատականներով՝ անցած 6 օրվա ընթացքում այդ ցույցերին ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 4 մարդ, ավելի քան 3000 մարդ տուժել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---