Հայ գրոսմայստերները մեկնարկել են արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Հայ գրոսմայստերները մեկնարկել են արագ շախմատի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս 58 ներկայացուցիչներ:

Արագ շախմատի առաջնությունը կկայանա երեք օր` հունիսի 6,7 և 8: Մասնակիցները պետք է խաղան 15 պարտիա, ամեն օր` 5-ական:

Առաջին հինգ պարտիաներում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 3-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 13-րդ և 22-րդ տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանն ու Աշոտ Նադանյանն ունեն 2,5 և 1 միավոր և 29-րդ և 54-րդ տեղերում են:

Ամեն պարտիայի համար տրվում է 15 րոպե ժամանակ, գումարած 10 վայրկյան ամեն մի քայլի համար: Առաջնության հաղթող կդառնա ամենաշատ միավոր վաստակած շախմատիստը, իսկ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն լրացուցիչ ցուցանիշները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---