ՀԾԿՀ գնահատականը. Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսով

ՀԾԿՀ գնահատականը. Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսով

PanARMENIAN.Net - Գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով կբարձրանա նաև հասարակական տրանսպորտի սակագինը: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՀԾԿՀ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա 5 տոկոսի սահմաններում միայն, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը: «Իսկ թե ինչու է ավելի բարձր գնի մասին խոսվում, խնդրում եմ մեզ հետ չկապել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր սահմանեց գազի սակագինը: Քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---