7 հունիսի 2013 - 15:39 AMT
«Արմավիա»-ի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը

Հունիսի 7-ին «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել գրասենյակի շենքի մոտ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Ընկերության սնանկության պատճառով աշխատանքից զրկվել է 150 մարդ, որոնք չեն ստացել աշխատավարձերն ու վերջնահաշվարկը:

Ինչպես հայտնել են ավիաընկերության մամլո ծառայությունում, «Արմավիայի» ֆինանսական բաժինը մշակել է աշխատավարձերի մասով կուտակված պարտքերի մարման ժամանակացույցը: «Մինչև 15:00-ն կարվեն փոխանցումները, սակայն գումարը կախված է այն միջոցներից, որոնք ավիաընկերությունը կարող է ստանալ իր պարտատերերից»,-ասել են «Արմավիայում»: