7 հունիսի 2013 - 15:55 AMT
Բռնցքամարտի առաջնություն. Ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանը դուրս է եկել եզրափակիչ

Ռուսաստանի հավաքականի ավագ Դավիթ Հայրապետյանը (49 կգ ք/կ) համոզիչ հաղթանակ է տարել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում և կպայքարի բարձրագույն պարգևի համար: Մինսկում անցնում են մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտերը:

Օլիմպիադա-2012-ի բրոնզե մրցանակակիր Հայրապետյանը եզրափակիչ դուրս գալու համար մրցել է անգլիացի Ջեկ Բեյթսոնի հետ: Առաջին վայրկյաններից նա սկսել է հարձակողական ոճով և հաղթել է 30:25, 30:27, 30:27 հաշվով:

Եզրափակչում նրա մրցակիցը եղել է Սալման Ալիզադա (Ադրբեջան)-Պատրիկ Բարնս (Իռլանդիա) զույգի հաղթողը: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հունիսի 8-ին: