Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը նվաճել է բրոնզե մեդալ

Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Արամ Ավագյանին (56 կգ) չի հաջողվել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որը տեղի է ունենում Մինսկում: Կիսաեզրափակչում նա հանդիպել է ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին և պարտվել: Այսպիսով, Ավագյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Մինչ այդ նա առաջնությունում անց էր կացրել ևս երկու մենամարտ և հաղթել է անգլիացի Գամալ Յաֆալին ու ադրբեջանցի Սամիր Մամմադովին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---