Տիգրան Բալայան. Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը ձախողման է դատապարտված

Տիգրան Բալայան. Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը ձախողման է դատապարտված

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ նյարդային արձագանքը կրկին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն, ուղղված բռնատիրական իշխանության պահպանմանը ու ժառանգական կլանի անզուսպ հարստացմանը ժողովրդի հաշվին, ձախողման է դատապարտված: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ ՀՀ ԱԽ նիստում:

«Ժողովրդին պետք է կերակրել ոչ թե սպիտակ ցուլիկի մասին հեքիաթներով, այլ, ինչպես ասվում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրամիության երեկվա հայտարարության մեջ, իրական քայլերով` ուղղված ժողովրդավարության և մարդու իրավունքների ապահովման ոլորտում կամավոր ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել է Բալայանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---