Խաժակ Կարայանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Խաժակ Կարայանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Խաժակ Կարայանը ծնվել է 1972 թ. հունվարի 2, ք. Երևանում, սովորել է

1988 -1993 թթ. – Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, 1993 – 1997 թթ. - Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեություն

1996-1997 թթ. – ՄՀՄԻ` կրտսեր գիտաշխատող

1997 թ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային տնտեսական կապերի համալսարան, դասախոս

2000 – 2004 թթ. - «Երևան քաղաքի էկոլոգիական անվտանգության և հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2004 – 2009 թթ. - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2010 – 2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական

2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

1997 – 1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---