Արմեն Երիցյանն ու Արթուր Բաղդասարյանը ԱԻՆ պետական պահուստների գործակալությունում էին

Արմեն Երիցյանն ու Արթուր Բաղդասարյանը ԱԻՆ պետական պահուստների գործակալությունում էին

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։

Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրել են առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները:

Նշենք, որ համաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է Հայաստանում Ռուսաստանի և Հայաստանի միջև պետական ռեզերվների համատեղ գործակալության ստեղծման հարցը, որը կծառայի որպես Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք:

Քննարկումների արդյունքում նշվեց, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարևոր նշանակություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---