Անդրեյ Եպիֆանցև. Իսկ եթե Բարաք Օբամա՞ն այցելի Ղարաբաղ, Բաքուն նրան էլ «անցանկալի անձ» կհայտարարի

Անդրեյ Եպիֆանցև. Իսկ եթե Բարաք Օբամա՞ն այցելի Ղարաբաղ, Բաքուն նրան էլ «անցանկալի անձ» կհայտարարի

PanARMENIAN.Net - Նման քաղաքականությունը երբեք արդյունավետ չի եղել, հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը՝ մեկնաբանելով ռուսական «Պրավդա.ռու» պորտալին տեղեկատվությունն այն մասին, որ հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալիեն «անցանկալի անձ» հայտարարվեց Ադրբեջանում՝ ԼՂՀ այցելելու պատճառով:

«Դա ստանդարտ մարտավարություն է, որն օգտագործում են որոշ երկրներ, որտեղ վիճահարույց տարածքներ կան: Կարելի է հիշել Վրաստանը, որը գործնականում նույն քաղաքականությունն է վարում: Այդ մարտավարությունը երեք նպատակ ունի. առաջինը՝ սահմանափակել այդ երկրների միջազգային շփումները, երկրորդը՝ ներքին մի շրջափակում ստեղծել, երրորդը՝ համոզել իր իսկ քաղաքացիներին, որ իշխանությունները պայքարում են այդ տարածքների համար»,-ասել է նա:

Եպիֆանցևը նշել է, որ այդ քաղաքականությունը երբեք արդյունավետ չի եղել: «Լավ, ասենք թույլ չտվեցին Կաբալիեին այցելել: Իսկ եթե վաղը Օբամա՞ն այցելի Լեռնային Ղարաբաղ, Բաքուն նրան էլ «անցանկալի անձ» կհայտարարի: Այդ մարտավարությունը միշտ այդ երկրի դեմ է տրամադրում փոքր երկրների բնակչությանը: Տեսեք, թե ինչպե՞ս են հարավային օսերը վերաբերվում Վրաստանին, որը նրանց երկար ժամանակ շրջափակման մեջ էր պահում: Դա միայն անհնար է դարձնում նրանց համատեղ կյանքը»,-ասել է Եպիֆանցևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---