ԵԱՀԿ ՄԽ-ն կրկին չի կարողացել համաձայնության գալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում

ԵԱՀԿ ՄԽ-ն կրկին չի կարողացել համաձայնության գալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն կրկին չի կարողացել համաձայնության գալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման հարցում: Այժմ նման հանդիպում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան ամռան վերջում կամ աշնան սկզբին, հայտարարել է դիվանագիտական աղբյուրը Վիեննայում: Ըստ նրա, հերթական փուլը բանակցությունների, որը պետք է կայանար հունիսի 12-ին Զալցբուրգում, տեղի չի ունենա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մայիսին ՄԽ համանախագահներն այցելեցին տարածաշրջան՝ հանդիպում առաջարկելով նախագահներին: Ըստ համատեղ հայտարարության, միջնորդներն առաջիկայում մտադիր են հերթական հանդիպումներն անցկացնել երկու երկրների ԱԳ նախարարների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---