Է. Շարմազանով. Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն

Է. Շարմազանով. Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել էԱդրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի զարգացման միջև անդունդը հասել է ահռելի մեծության:

«Բնականաբար, Հայաստանի և Ադրբեջանի զարգացման միջև անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ և այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն:

Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը: Ակնհայտ է, որ նման «զարգացման» դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է»,-ադրբեջանցի պաշտոնային պատասխանել է Շարմազանովը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---