Սևանի հողահատկացումներում արձանագրված չարաշահումների գործով 4 անձ է դատապարտվել

Սևանի հողահատկացումներում արձանագրված չարաշահումների գործով 4 անձ է դատապարտվել

PanARMENIAN.Net - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման նպատակով տրամադրված հողահատկացումների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 4 քրեական գործ` 4 անձի վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ և նշված անձինք դատապարտվել են: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Այսպես` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման նախկին պետը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածքային ստորաբաժանման նախկին երկու պետերը, ովքեր նշված պաշտոնում աշխատել են 1999-2010 և 2010-2011թթ., մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ձեռնարկում է միջոցներ` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ: Դատարան է ներկայացրել 53 հայց` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի և /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու և չվճարված վարձավճարների գումարները բռնագանձելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---