Սփյուռքի նախարարը ծանոթացել է սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցելու նպատակով նվիրաբերված նկարներին

Սփյուռքի նախարարը ծանոթացել է սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցելու նպատակով նվիրաբերված նկարներին

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների և լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի նվիրաբերած նկարների հավաքածուի ցուցահանդես-վաճառքի նախնական ցուցադրությունը:

Հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրականացվի «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ», որի շրջանակում տեղի կունենա այդ հավաքածուի ցուցահանդես-վաճառքը, հայտնում են նախարարության մամուլի բաժնից: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքներին:

Նկարիչների նվիրատվության այս նախադեպով ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսում է սիրիահայերին օգնելու նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցելու Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:

Նկարների ցուցադրության բացմանը մասնակցեցին նվիրատու նկարիչներից Վահրամ Դավթյանը, Վահան Ռումելյանը, Գևորգ Եղիազարյանը, Նաիրա Աղախանյանը:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայազգի նկարիչներն այս քայլով իրենց ներդրումը կունենան սիրիահայերի համար Հայաստանում իրականացվող բնակարանաշինության գործին:

Նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրեց շարժմանը «Կեսգիշերային խաղ» կտավը նվիրաբերած Վահրամ Դավթանին:

«Անսահման շնորհակալ եմ այս ազգասիրական, բարեսիրական գործունեության համար: Համոզված եմ, որ Ձեր քայլը և մասնակցությունը օրինակ կծառայի մեր արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների, մտավորականության և մասնավորապես գործարարների համար՝ իրենց լուման ներդնելու սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու կարևոր գործին», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---