27 հունվարի 2006 - 13:28 AMT
Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը կարող է վերականգնվել հունվարի 28-ին
«Կովկաստրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Զինովեւն այսօր հայտարարել է, որ Անդրկովկասը սնող խողովակաշարով Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը կարող է վերսկսվել հունվարի 28-ին: Հունվարի 22-ին պայթյունների հետեւանքով վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, Զինովեւի խոսքերով, մտել են «եզրափակիչ փուլ»: «Մենք ծրագրում ենք գազամատակարարումը վերսկսել շաբաթ օրը», -հայտարարել է «Կովկաստրանսգազ»-ի գլխավոր տնօրենը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը: