14  07.06.13 - 2014 թվականի ԱԱ ընտրական փուլի Հայաստան- Մալթա հանդիպում

B խմբի հետնապահների մրցավեճի առաջին կեսում Մալթան 1:0 հաշվով հաղթում է Հայաստանին

B խմբի հետնապահների մրցավեճի առաջին կեսում Մալթան 1:0 հաշվով հաղթում է Հայաստանին

PanARMENIAN.Net - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընդունել է Մալթային: Ընտրական B խմբի հետնապահների մրցավեճում առայժմ նվազագույն հաշվով հաղթում է Մալթան:

Թեև առաջին իսկ րոպեներից հիմանականում հայ ֆուտբոլիստներն էին գրոհում, բայց արդեն 8-րդ րոպեին Միխալ Միֆսուդը օգտվեց պաշտպանների սխալից ու գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը: Բաց թողած գոլից հետո էլ Վարդան Մինասյանի սաները շարունակեցին տիրել տարածքային նախաձեռնությանը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ:

Հայաստանի հավաքականի պաշտպանությունը շարունակում էր ճեղքել թույլ տալ, Միֆսուդը հեշտությամբ շրջանցում էր մի քանի հայ պաշտպանների: Արդեն խաղակեսի միջնամասում Մալթան կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց հարմար դիրքում հայտնված Կլիտոն Ֆաիլան գլխով բարձր հարվածեց:

Հայերն անընդհատ մոտենում էին մրցակցի դարպասին, բայց կատարել վերջին հարվածը չէր ստացվում: Տուգանայինում նրանց նկատմամբ խսիտ հսկողություն էր իրականացվում, այդ պատճառով էլ փորձեցին հեռահար հարվածներով անակնկալի բերել մրցակցին: Ամենավտանգավորը Էդգար Մանուչարյանի հարվածն էր, բայց դարպասապահ Ջասթին Հաբերին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային:

Այնուհետև հայ ֆուտբոլիստները գեղեցիկ խաղարկեցին տուգանայինը, բայց Դավիթ Մանոյանի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանի հարվածը փակեց պաշտպանը: Հետո արդեն Կառլեն Մրտչյանն էր հարմար դիրքում հայտնվել, բայց նրա գլխով հարվածն ընթացավ աննշան շեղությամբ:

Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց խփել պատասխան գնդակը, բայց առջևում դեռ 45 րոպե կա և նրանք կարող են խաղի ընթացքը փոխել իրենց օգտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---