«Համագործակցություն-2013» ծրագիրըը բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

«Համագործակցություն-2013» ծրագիրըը բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) «Համագործակցություն-2013» խորագիրով սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպեցին հաշմանդամության խնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց երկրներում դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, հայտնում են ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն է հասարակություն.

«Հասարակությունը շատ հաճախ տեղեկատվության պակասի հետևանքով ոչ միշտ է շփվում հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Ուստի ծրագրի միջոցով ցանկանում ենք նաև բարձրաձայնել այս անձանց խնդիրների մասին: Մենք այս օրերի ընթացքում հասցրել ենք այցելել մեր քաղաքի տարբեր վայրեր, ու գուցեև մեր քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց համար կատարյալ չէ, բայց եթե համագործակցենք, ամեն ինչ հնարավոր է հարթել»: Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ հունիսի 6-ին Կարմիր խաչում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում հանդես են եկել տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք: Իսկ վաղը Երևանի Տերյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա սայլակով երթ տեղի կունենա, որը կավարտվի ֆլեշ մոբ ակցիայով: «Փյունիկ» հաշմանդամների միության ներկայացուցիչ Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օգտակար հանդիպումներ ունենալ համագործակցության, փորձի փոխանակման առումով: Իսկ Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Շուշան Նահապետյանը կարծիք հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ընդհանուր են, ուստի այս հանդիպման միջոցով հնարավորություն ունեն ինֆորմացիա փոխանակել և ներակայացնել, թե մեր երկրում վերոնշյալ խնդիրների լուծումն ինչ փուլում է գտնվում, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները միշտ արդիական են»:

Նշենք, որ «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմադամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---