Քաղխորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով

Քաղխորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել են կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքները և դրանց պատասխանատուներին:

Քաղաքական խորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկությունների և ծրագրերի կենսագործման համար, որոնք առաջարկվել են Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից և ընդգրկվել են Կառավարության գործունեության ծրագրում:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---