«Հրազդանի» վաճառողները գնալու տեղ չունեն. ՊԵԿ-ը պարզաբանում է, թե ինչու են կնքվել տաղավարները

«Հրազդանի» վաճառողները  գնալու տեղ չունեն. ՊԵԿ-ը պարզաբանում  է, թե ինչու են կնքվել տաղավարները

PanARMENIAN.Net - «Հրազդան» տոնավաճառի վաճառողները կարող են զրկվել իրենց առևտրի վայրից: Մոտ 10 օր առաջ պարզվել է, որ տոնավաճառի տարածքում քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, որի արդյունքում առևտուր իրականացնող 104 անհատ ձեռներեցները պետք է տեղափոխվեն այլ վայր: Այսօր տոնավաճառի տարածքում առևտուր անող ձեռներեցները նամակ են հանձնել կառավարություն, որտեղ պատմել են, որ Պետական եկամուտների քննչական վարչությունն ու օպերատիվ բաժինը հունիսի 1-ին ժամանել են տոնավաճառի տարածք («Լան» ՍՊԸ) և զննության անվան տակ կնքել տաղավարները: Այս առնչությամբ ՊԵԿ-նպարզաբանում է տարածել և ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել: Պարզաբանման մեջասվում է, որ «Լան» ընկերությունը դատարանի 2010թ. փետրվարի 22-ի վճռով ճանաչվել է սնանկ և ներկայումս գտնվում է լուծարային գործընթացում:

2013թ. փետրվարի 13-ի դատարանի որոշմամբ կասեցվել է պարտապան «Լան» ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները:

2010թ. փետրվարի 22-ին սնանկ ճանաչված «Լան» ընկերությունն` ի դեմս սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանի, առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 20-ին «Մադէլինա-Լենա» ընկերության հետ կնքել է գործակալության և համագործակցության պայմանագիր, որն ուժի մեջ պետք է մտնի կողմերի ստորագրման և դատարանի կողմից պրինցիպալի գործունեության առողջացման ծրագրի հաստատման պահից:

Սնանկ ճանաչված ը«Լան» նկերության սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանն առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ 000119 և 000120 լիցենզիաները և այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ընկերությանը, որն էլ իր հերթին թվով 118 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է առևտրի իրականացման վայրում մատուցման մասին պայմանագրեր և վարձակալության հանձնել «Լան» ընկերությանը պատկանող տաղավարները:

2013թ. մայիսի 20-ին «Լան» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:

Առանց դատարանի համապատասխան որոշման կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կատարվել է գործունեության վերսկսման գործնական նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաները և այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ընկերությանը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Լան» ընկերության գործունեությունը վերսկսելու թույլտվությունը ստանալու դեպքում` իրավասու կլիներ վերսկսման ծրագրի շրջանակներում իրականացնել համապատասխան առևտրային գործունեություն:

2013թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է կառավարիչ Խ. Նազարյանի միջնորդությունը` «Լան» ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:

Ներկայումս «Լան» ընկերության գործունեությունը կասեցված է, հետևաբար 2013թ. մարտի 20-ին կնքված պայմանագիրը չի հանգեցնում որևէ իրավաբանական հետևանքների:

«Լան» ընկերությանը պատկանող անշարժ գույքի կառավարելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը` «Լան»,«Մադէլինա-Լենա» ընկերությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացնելը չեն բխում ՀՀ-ում գործող օրենքների պահանջներից:

Այսինքն, «Մադէլինա-Լենա» ընկերությունը չունենալով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա 2013թ. մայիսի 19-ից զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներ:

«Մադէլինա-Լենա» ընկերության կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար 2013թ. հունիսի 3-ին հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության աշխատակիցներին կատարելու պետությանը պատճառված վնասի հաշվարկ:

2013թ. հունիսի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչությունից ստացվել է «Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի ընկերությունից ենթակա է պետական բյուջե գանձման առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի համար գանձվող պետական տուրքի` 1.000.000 դրամի, տասնապատիկի չափով: Երկու հասցեի համար այն կկազմի` 20.000.000 դրամ, ինչպես նաև խախտումներ կատարած անձից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, այն է` 2.000.000 դրամ, որն էլ համարվում է պետությանը հասցված վնաս:

«Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում պետությանը խոշոր չափի` 2.000.000 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ 2013թ. հունիսի 4-ին հարուցվել է քրեական գործը և կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---