27 հունվարի 2006 - 13:36 AMT
Եղանակը խանգարել է դիտարկմանը Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել է այսօր հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ծրագրված ԵԱՀԿ պլանային դիտարկումը: ԵԱՀԿ առաքելության դիտարկումը նախատեսվում էր անցկացնել ադրբեջանական Ղազախի եւ հայկական Իջեւանի հատվածում: Ադրբեջանական կողմից այս դիտարկումը վարելու էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: