Վարդան Մինասյան. Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում

Վարդան Մինասյան. Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում

PanARMENIAN.Net - Մալթայից կրած անակնկալ պարտությունից հետո (0:1) Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց, որ այսպիսի խաղին դժվար է գնահատական տալ:

«Պարտվեցինք, հետո փորձեցինք գոլ խփել, սակայն չստացվեց: Սեփական հարկի տակ պարտվելուց հետո, խոսելու տեղ չկա»,- ասաց Մինասյանը: Յուրա Մովսիսյանի բացակայությունը նա բացատրեց տակտիկական խնդիրներով, թիմն ուներ ֆունկցիոնալ տարբեր պատրաստվածություն և սա էլ թողեց իր ազդեցությունը:

«Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Կարող են ինձ հեռացնել, բայց երկրոդ անգամ հրաժարական տալն իմաստ չունի: Այս խաղում ամեն պարագայում պարտավոր էինք հաղթել, ու ոչ մի արդարացում չպետք է գտնել»,- ավելացրեց մարզիչը: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում հինգ խաղում կրել է չորս պարտություն և երեք միավոր է վաստակել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---