Լեոնարդո ԴիԿապրիոն կկատարի Գրիգորի Ռասպուտինի դերը

Լեոնարդո ԴիԿապրիոն կկատարի Գրիգորի Ռասպուտինի դերը

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել, որ Լեոնարդո ԴիԿապրիոյի գրաֆիկում նոր նախագիծ է նախագծվել: Warner-ը ձեռք է բերել Ջեյսոն Դին Հոլի «Ռասպուտին»-ի սցենարի հայտն ու նոր նախագիծ է պատրաստում ԴիԿապրիոյի համար, գրում է КиноПоиск-ը:

Գրիգորի Ռասպուտինը ռուսական պատմության ամենախորհրդավոր ներկայացուցիչներից է: Այն ամենը, ինչ նրա մասին հայտնի է, հիմնված է փաստաթղթային տեղեկությունների ու ականատեսների պատմածների վրա:

Ռասպուտինի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, առաջինները հայտնվել են 1917 թվականին, նրա մահից որոշ ժամանակ անց: Առաջին նման ֆիլմը երկու մասին բաղկացած «Չար ուժերը. Գրիգորի Ռասպուտինն ու նրա կողակիցները» դրաման է, որը նկարահանվել է մի քանի շաբաթվա ընթացքում:

Ռասպուտինի ամենահայտնի կերպարներից մեկն արևմուտքում մարմնավորել է Քրիստոֆեր Լին «Ռասպուտինը. Խենթ ճգնավորը» ֆիլմում, որը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում 60-ականների կեսերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---