8 հունիսի 2013 - 11:46 AMT
Այսօր օվկիանոսների համաշխարհային օրն է

Երկիր մոլորակի շուրջ 70 տոկոսը ծածկված է համաշխարհային օվկիանոսով: 1992թ. Բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսում, որն անցավ Ռիո դը Ժանեյրոյում, առաջարկվեց նոր տոն սահմանել՝ Օվկիանոսների համաշխարհային օրը: 2009թ. ի վեր տոնը ստացավ պաշտոնական կարգավիճակ: Հոգ տանելով օվկիանոսի մասին՝ մարդկությունը կկանխի բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների ոչնչացումը: