Անկարան դժգոհ է Հռոմի պապից Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման համար

Անկարան դժգոհ է Հռոմի պապից Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանության մասին հայտարարության կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Հռոմի պապը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, թուրքական կողմը իր տեսակետն է շարադրել այս հարցի վերաբերյալ Վատիկանում Անկարայի դիվանագիտական առաքելության միջոցով»,-գրում է թերթը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Տանն Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարքության պատվիրակությունը, կաթողիկոս Ներսես Բեդրոս XIX գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, որը հանդիպման ժամանակ հաստատել է, որ Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000 թվականին: Ներսես Բեդրոսը XIX-ը Ֆրանցիսկոս Պապին է նվիրել Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերով կտավ:

Ինչպես գրում է Diario Armenia-ն, հանդիպման ժամանակ պոնտիֆիկը հաստատել է Վատիկանի տեսակետն առ այն, որ Հայոց ցեղասպանությունը եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը և նա ասել է այդ մասին դեռևս 7 տարի առաջ Բուենոս Այրեսում: 2006 թվականին կարդինալ Խոսե Բերգոլյոն կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»:

Ըստ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենի, կարդինալ Բերգոլյոյի հայտարարությունն առաջինն էր պոնտիֆիկատի XX դարի պատմության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---