8 հունիսի 2013 - 12:34 AMT
Ռիչարդ Մորնինգսթար. Ջոն Քերին շատ ակտիվ է շփվում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Նա չմեկնաբանեց այն պատճառները, թե ինչու է հետաձգվել հունիսի 12-ին Զալցբուրգում կայանալիք նախագահների հանդիպումը՝ խորհուրդ տալով այդ հարցը հասցեագրել ղարաբաղյան հակամարտության կողմերին:

Լրագրողների հետ զրույցում Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շահագրգռված է ղարաբաղյան կարգավորմամբ: Նա նշել է, որ Ջոն Քերին շատ ակտիվ է շփվում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, գրում է «Թուրան» գործակալությունը: